Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայկական ժամանակակից վիրաբուժության դպրոցի հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը:

 

Վիկտոր Ափոյանը ծնվել է 1930թ. Թբիլիսիում: 

 

Բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, որն ավարտել է 1955թ.: 

 

Մոսկվայում իրականացրած գիտահետազոտական աշխատանքից հետո 1963թ.  նրա բժշկական, գիտական, մանկավարժական գործունեությունն անխախտ կապված է եղել Հայաստանի առողջապահության ոլորտի` վիրաբուժության հետ:

 

1963-1979թթ. աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում` հասնելով պրոֆեսորի պաշտոնի:

 

1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։ 1998թ. մինչ իր մահը եղել է այդ ամբիոնի պրոֆեսորը:

 

1973-1974թթ.  Վիկտոր Ափոյանը Երևանի գլխավոր վիրաբույժն էր, 1982-1984թթ.` Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժը:

 

1990-2008թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի նախագահը:

 

Պրոֆ. Վ.Թ.Ափոյանը հայերենով հրատարակված «Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի հեղինակն ու խմբագիրն է:

 

Նա հեղինակել  է ավելի քան 200 գիտական աշխատություն:

 

Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության  մի շարք մեթոդներ:

 

Բժշկական հասարակության, Վիկտոր Ափոյանի սաների և հազարավոր ապաքինված հիվանդների սրտերում միշտ վառ կմնա տաղանդավոր վիրաբույժի, փայլուն գիտնականի և լավ մարդու հիշատակը:

 

 

Հեղինակ. ՀՀ առողջապահության նախարարություն Մ.երացու անվ. ԵՊԲՀ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ